Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Ձեռագիրն ու առողջությունը

Ձեռագիրն ու առողջությունը

Գիտեք արդյոք, որ մարդու ձեռագիրը հսկայական տեղեկատվություն է պարունակում հենց տվյալ մարդու մասին: Ձեռագիրն օգտագործում են որպես հոգեախտորոշիչ նյութ և այն կարող է մասնագետ-ձեռագրաբանին պատմել հեղինակի մասին ավելին, քան նա կարող է իմանալ իր մասին: Դրա պատճառն այն է, որ ձեռագիրը ձևավորվում է ոչ միայն ուղեղի գիտակցական, այլև ենթագիտակցական գործընթացում, իսկ այն երբեք չի ստում:

 

Ձեռագրով կարելի է գնահատել անձի ոչ միայն այսրոպեական տրամադրությունը, հոգեբանական առանձնահատկությունները, այլև ախտորոշել առողջության ընդհանուր վիճակը, լարվածության աստիճանը, ռեակցիայի թուլությունը, ցանկության բացակայությունը (այդ թվում նաև սեռական), տղամարդու լիբիդոյի զարգացման ընթացքը: 

 

Հաջողությունը զոհեր է պահանջում

 

Հաճախ են հոգեբան-ձեռագրաբանին դիմում «ուժերի ծաղկման շրջանի» հաջողակ տղամարդիկ, ովքեր ինչ-որ պահի զգացել են ներքին անբավարարվածություն: Պարզվում է, կյանքի լարված պայմաններում նրանցից պահանջվում էր ավելի ու ավելի շատ սոցիալական ակտիվություն, որը վերջին ժամանակներում անհրաժեշտ է հասարակության մեջ հաջողակ մարդու կերպարի ստեղծման համար: Գոյատևելու համար պայքարը նրանց ցույց է տվել նաև մեդալի հակառակ կողմը. ճնշված վիճակ, շարժառիթների բացակայություն և նույնիսկ շրջապատի նկատմամբ անտարբերություն:

 

Հաջողությունը զոհ է պահանջում և զոհը դառնում է ամենակարևորը` առողջությունը, մասնավորապես, սեռական ակտիվությունը:

 

Ձեռագրագիտության գաղտնիքները

 

Ձեռագրի միջոցով կարելի է գնահատել սեփական լիբիդոյի վիճակը: Ինչու է դա այդքան կարևոր: Շատերն իրենց հիվանդություն պատճառը համարում են արտաքին միջավայրը, վկայակոչելով բազմաթիվ պայմանները, հոգնածությունը, դժվար աշխատանքը, համարելով, որ ներսում ամեն ինչ նորմալ է, բավական է միայն հանգստանալ և ուժ հավաքել: Հիանալի է, եթե այդպես լինի: Իսկ եթե` ո՞չ: Բժիշկի դիմելն անընդհատ հետաձգվում է: Հնարավոր է, ձեր ձեռագրի ուսումնասիրությունը կստիպի դիմել բժշկի:

 

Եվ այսպես, ինչին պետք է ուշադրություն դարձնել

 

  • Ձեռագրի ընդհանուր լարվածությանը. թույլ գծերը, թույլ սեղմումը, առանձին տառերի և կապերի կախվածությունը հիմք են տալիս կասկածելու մարմնի ընդհանուր հյուծվածության, լիբիդոյի նվազման մասին: Ձեռագիրն այնպիսի տեսք ունի, ասես, գրված է քնաթաթախ կամ սաստիկ հոգնած մարդու կողմից, այն դեպքում, երբ մարդը գրել է սովորական վիճակում: Տառերը հստակ չեն, ցրված են, կորցրել են ներքին հենարանը, տողից ցած են ընկնում: Հաճախ այդ դեպքում տողերն անհավասար են, ավերված, իսկ ձեռագիրը` ծուռումուռ: Ուշադրություն դարձրեք տառերի ստորին հատվածին: Սեռական ակտիվության նվազման ժամանակ դրանք թուլացած են, փոքր կամ կախ ընկած:
  • Եվ հակառակը, հոգով ու մարմնով առողջ մարդու գրվածն  աշխույժ է ու դինամիկ: Ձեռագիրը կծկված չէ, տարածված է էջի վրայով: Տառերը բավական խոշոր են և լայն, գծերն ամուր են և կլոր, սեղմումն ուժեղ: Տառերի ստորին հատվածը հստակ է, ճնշումը դրանց վրա թույլ չէ: Այն տպավորությունն է, որ դրանք տրամադրված են «մարտականորեն»: Ի դեպ, հենց տառերի ստորին հատվածը կապված է մարմնի ստորին հատվածի, վերին հատվածը` գլխի, միջինը` ամբողջ մարմնի հետ:

 

Ձեռնարկեք միջոցներ

 

Եթե ձեր ձեռագրում գտաք այնպիսի նշաններ, որոնք հատուկ են առաջին տարբերակին, ապա մտածեք, թե ինչպիսի զոհաբերությունների գնով եք ձեռք բերել հաջողակ մարդու իմիջը: Եթե փոփոխությունները վերաբերում են սեռական կյանքին, ապա դա նշանակում է, որ ժամանակն է զբաղվեք ձեզանով, ՙնվազեցնեք՚ արագությունը, օգնեք ձեզ արդյունավետ պատրաստուկներով, որոնք կախվածություն չեն առաջացնում:

 

Եթե դուք օգնել եք ձեզ և արդեն լավ եք զգում, նայեք ձեր ձեռագրին, դրական առաջխաղացումը երկար սպասեցնել չի տա. ուժեղանում են տառերի ճնշումը, հստակ և հոծ են տառերի ստորին հատվածները, տառերն ու կապերը հսկվում են, լավանում է ձեռագրի ընդհանուր պատկերը: 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1-2.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ